Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ձգտենք, որ բանը դրան չհասնի

Ձգտենք, որ բանը դրան չհասնի
26.08.2024 | 12:41

Ինչո՞ւ են Արարատյան դաշտի բնակիչների մեջ ավելի շատ նիկոլականներ, քան՝ մյուս վայրերում. Նիկոլն ավելի շատ կողմնակիցներ ունի Արարատի, Արմավիրի, մասամբ՝ Արագածոտնի մարզում։ Սա ունի իր բացատրությունը։

Նշված վայրերում կյանքը խաղաղ է, գոնե վերջին 50 տարում երբևէ պատերազմ չի եղել, մարդիկ չեն տեսել թուրքի, ադրբեջանցու դաժանությունները։ Ավելին, երկար ժամանակ ապրել են ադրբեջանցիների հետ կողք կողքի, ու մի օր նրանք պարզապես հեռացել են։

Արարատյան դաշտի բնակիչները չեն տեսել, թե ադրբեջանցիները ինչպես են սպանում, թալանում ու բռնաբարում Ադրբեջանում ապրած հայերին։ Չեն տեսել, թե Արցախում, Նախիջևանում, Գարդմանում (Հյուսիսային Արցախ) ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը ինչպիսի գազանություններ են արել հայերի նկատմամբ։

Արարատյան դաշտի բնակիչները չեն տեսել շրջափակում, սով, տեղահանություն, դրա համար իրենց խորթ են դրանց պատկերացումները և հաճախ չեն հասկանում Արցախցիների տառապանքը։

Արարատյան դաշտի բնակիչները բարիք ստեղծող մարդիկ են։ Նրանց հողերը, այգիները առատ բերք են տալիս, ու այդ մարդկանց համար կարևոր է, որ խաղաղություն լինի՝ հանգիստ ապրելու և գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, ու երբ հայտնվում է մի Նիկոլ, որը խոստանում է այդ երազելի խաղաղությունը, Արարատյան դաշտի բնակիչները չեն հասկանում, որ այդ թվացյալ խաղաղությունը իրենց մյուս հայրենակիցների տների, ապրուստի միջոցների, որդիների կյանքի հաշվին է։

Արարատյան դաշտի շատ բնակիչներ են զոհվել հայրենիքի համար կռվում։ Նրանց հարազատները գիտեն կորստի գինը, բայց նրանց էլ խաբում են այլ ստերով՝ կրկին սոցիալական հարցերը՝ թոշակ, սերմացու և նման բաներ առաջ քաշելով։

Երբ վաղը Նախիջևանի կողմից հրետանու հարվածներ լինեն Արարատի, Արտաշատի, Վեդու, Էջմիածնի և հարակից գյուղերի վրա, մարդիկ կհասկանան սյունեցիներին ու արցախցիներին, բայց ձգտենք, որ բանը դրան չհասնի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ